Բրազիլիայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները բողոքի ակցիայի ընթացքում գրավել են երկրի Պլանալտու նախագահական պալատի մի մասը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Brasil de Fato պորտալի փոխանցմամբ, հարյուրավոր հնդկացիներ, ձկնորսներ ու մարոններ  (կիսաքոչվոր կենսակերպով մարդիկ, որոնք ապրում են քաղաքակրթությունից հեռու), բողոքում են այն սպառնալիքի դեմ, որն իրենց կենսակերպի համար ներկայացնում են արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը։

Պլանալտուի տարածքում տեղակայվել են անվտանգության ուժերի  ստորաբաժանումներ, նշում է «Ֆրանս փրես» գործակալությունը։ Պալատը պաշարումից ազատելու գործողության մեկնարկի մասին դեռ տեղեկություններ չկան։