Սերդար Գուրբանգուլիի Բերդիմուհամեդովը ընտրվել է Թուրքմենիայի Մեջլիսի պատգամավոր, հայտնել է Թուրքմենական հեռուստատեսությունը։

Կիրակի կայացել են Մեջլիսի պատգամավորների ընտրությունները՝ երեք ընտրատարածքներում, եւ  թիվ 24 ընտրական օկրուգից ընտրվել է Սերդար Գուրբանգուլիի Բերդիմուհամեդովը։

Թուրքմենիայի խորհրդարանում մյուս երկու ընտրական օկրուգներով ընտրվել էին Գովխեր Բայրամովան ու Յուսուպգուլի Շշաեւը։ ԿԸՀ նիստի ժամանակ նորընտիր պատգամավորներին հանձնվել են հավաստագրեր։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Թուրքմենիայի նախագահն է 2007-ից սկսած։