ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության հարցով քվեարկությունը, որը կկայանա վաղը Եվրախորհրդարանում, անկախ արդյունքներից, Թուրքիայի համար ոչ մի նշանակություն չի ունենալու։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության 32-րդ նստաշրջանի ժամանակ, փոխանցում է Anadolu–ն։

Նրա խոսքով՝ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Արեւմուտքի երկրները անհիմն քննադատում են Թուրքիային։ «Թուրք ժողովրդին աջակցելու փոխարեն, որը պաշտպանում է ժողովրդավարությունը, Արեւմուտքը շարունակում է երկակի ստանդարտների քաղաքականություն վարել Թուրքիայի նկատմամբ»,– ասել է նախագահը։