Ջանքեր ենք գործադրում Սիրիայից եկած փախստականներին Հայաստանի հասարակությանն ինտեգրելու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Օգնում ենք բոլորին, ում հնարավոր է: Ճիշտ չէ մտածել, որ պետք է բոլորին տարհանել: Կան բաներ, որոնց մասին հրապարակավ պետք չէ խոսել»,-ընդգծեց փոխնախարարը:
Նրա խոսքով, իհարկե, Սիրիայից ժամանած փախստականները օգնության կարիք ունեն. «Բնակչության եւ փախստականների հարաբերակցությամբ Հայաստանը երրորդն է աշխարհում: Ընդ որում, փախստականները տեղավորված են ոչ թե ճամբարներում, այլ ինտեգրվում են հասարակությանը»:




























