Ֆրանսիայի ազգային ասամբլեայի բյուրոն մերժել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի իմպիչմենթի վերաբերյալ բանաձեւի նախագիծը, հայտնում է BFM TV-ն:

Բյուրոյում ընդունել են, որ նախաձեռնությունը հաջողության ոչ մի հավանականություն չունի, քանի որ դրա իրականացումը պահանջում է խորհրդարանի մեծամասնություն, ինչը աջերը չունեն:

Խորհրդարանական աղբյուրների տեղեկացմամբ՝ նախաձեռնության դեմ են հանդես եկել 13 պատգամավորներ, այդուհանդերձ 8 պատգամավոր նախագծին աջակցել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանաձեւի նախագիծը 79 պատգամավոր է ստորագրել: Փաստաթղթում նշված է, որ իմպիչմենթ հայտարարելու առիթը Օլանդի կողմից իր՝ «Նախագահը չպետք է դա ասի…» գրքում «պետական գաղտնիքի պահպանման ասպարեզում իրավասությունների կոպիտ խախտումներն էին»: