Ավստրալիայում դատարանը Ադելաիդա քաղաքում բնակվող մի կնոջ մեղադրանք է առաջադրել կենդանիների հետ դաժան վարվեցողության համար։ Նա տանն առանց հսկողության էր թողել 14 կատուների, ու նրանք իրար կերել են, հայտնում է BBC–ի ռուսական ծառայությունը։

2015-ի սեպտեմբերին 43-ամյա կնոջ տանը հայտնաբերել էին 13 սատկած ու մեկ ողջ կատվի։

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ավագ տեսուչ Անդրեա Լյուսիսը այդ դեպքից հետո կոչ է արել բոլոր նրանց, ովքեր չեն կարողանում հոգ տանել իրենց ընտանի կենդանիների մասին,  հանձնել կենդանիներին հատուկ օթեւաններ։

Դատավորը կատուների տիրուհուն 12 ամսվա փորձնական ազատազրկման է դատապարտել, նաեւ արգելել երբեւէ ընտանի կենդանի պահել։