Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում ավելի ակտիվ պայքարել Կրեմլի քարոզչության եւ իսլամիստական ծայրահեղականների դեմ, հայտնում է BBC–ն։

«ԵՄ–ի դեմ ուղղված երրորդ կողմի քարոզչության դեմ տեղեկատվական քաղաքականության մասին» բանաձեւ-զեկույցին կողմ է քվեարկել 304 պատգամավոր, դեմ՝ 179-ը, եւս 208-ը ձեռնպահ են մնացել։

«Եվրախորհրդարանը լրջորեն մտահոգված է Եվրոպայում Կրեմլի ինտենսիվ գործունեության արագ ընդլայնման, այդ թվում՝ ապատեղեկատվությունն ու քարոզչության կապակցությամբ, որոնք ուղղված են ԵՄ–ն թուլացնելու եւ պառակտելու Ռուսաստանի  կարողության մեծացմանը։ Ընդունում է, որ ԵՄ–ն պետք է ռազմավարական հաղորդակցումը դիտարկի որպես առաջնայնություն, ինչը պետք է ուղեկցվի համապատասխան ռեսուրսների կիրառմամբ»,– ասված է զեկույցում։

ԵՄ փաստաթղթում ռազմավարական հաղորդակցում է համարվում տեղեկատվական քաղաքականությունը։