Գերմանիայի Նոյ Ուլմե քաղաքում սպանվել է քիգբոքսինգի բազմակի աշխարհի չեմպիոն, թաթարստանցի Մուսա Մուսալաեւը։ Այս մասին հայտնում է Augsburger Allgemeine–ն։ Հանցագործությունը կատարվել էր նոյեմբերի 18-ին։ Ականատեսների վկայությամբ՝ 37-ամյա Մուսալաեւին տան մուտքի մոտ սպանել էր դիմակավոր անհայտ անձը, որը մեքենայով դեպքի վայրից դիմել էր փախուստի։
Ոստիկանությունը հետաքննություն է վարում, սակայն դեռեւս ոչ մի հետք գտնել չի հաջողվել։ Ոստիկանությունը չի մեկնաբանում շշուկներն այն մասին, որ սպանվածը կարող էր կապ ունենալ ռուսական մաֆիայի հետ։




























