Ուկրաինայի կառավարությունը հավանության է արժանացրել Ռուսաստանի կառավարության հետ՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների ձեռնարկություններում վերանորոգվող ավիացիոն տեխնիկայի ոչնչացման եւ վերադարձի կարգի մասին համաձայնագիրն անվավեր ճանաչելու մասին օրինագիծը եւ Ուկրաինայի կառավարության համապատասխան կարգադրության նախագիծը: Այս մասին հայտնում է ՈւՆՆ-ը:

Պաշտոնյաներն օրենքի նախագիծն ընդունել են այլ որոշումների փաթեթի հետ միասին առանց քննարկման: Օրինագիծը կուղարկվի Գերագույն ռադայի քննարկմանը: