Ռուսաստանը մշտապես հանդես է եկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացման օգտին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք մշտապես ասել ենք, որ առեւտրի, տնտեսական փոխգործակցության ոլորտում ցանկացած սահմանափակում բոլորին է վնաս հասցնում»,- ասել է նա:
Պուտինը նաեւ ընդգծել է, որ պատժամիջոցների հարցում Ռուսաստանը «իր առջեւ նպատակ չի դնում ինչ-որ սահմանափակումներ հանել. մենք չենք դրանք սահմանել եւ մենք չպետք է դա լուծենք»: «Դա պետք է լուծեն ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի մեր գործընկերները»,- նշել է նա: «Դրա մեջ (պատժամիջոցներում) ոչ մի լավ բան չկա, մենք մշտապես հանդես ենք գալիս (հարաբերությունների) նորմալացման օգտին»,- հավելել է Ռուսաստանի նախագահը: