Շվեդիայում գրանցվել է H5N8 թռչնագրիպի առաջին դեպքը, հայտնել է երկրի գյուղատնտեսության նախարարությունը։ Վիրուսով վարակված վայրի թռչունը հայտնաբերվել է Շվեդիայի հարավում Սկոնե նահանգում։
Բացի դրանից Հելսինբորգի մոտ ագարակում հայտնաբերվել են այդ վիրուսով վարակված հավեր։ Նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ այդ ագարակի բոլոր հավերին պետք է սատկեցնել, հիվանդության տարածումը կանխելու համար, հայտնում է BBC–ն։
Եվրոպայում հիմա դիտարկվում է H5N8 վիրուսի բռնկում, որով առայժմ միայն թռչուններն են վարակվում։ Շվեդիայի գյուղնախը հայտնել է, որ Շվեդիայում մարդու վարակման վտանգը նվազագույն է, բայցեւայնպես բոլորին խորհուրդ է տվել զգույշ լինել։
ԱՀԿ-ն նույնպես ավելի վաղ հայտնել էր, որ H5N8–ով մարդկանց վարակվելու վտանգը մեծ չէ, բայցեւայնպես չի կարելի բացառել, որ վիրուսը կարող է մուտացվել ու փոխանցվել մարդկանց։
Վիրուսի տարածումը սպառնում է Եվրոպայի գյուղատնտեսությանը։ Գերմանիայի երկու ֆերմաներում ոչնչացվելու է 8 հազար սագ, քանի որ դրանցից մի քանիսը վարակված են եղել թռչնագրիպով։ H5N8 -ը հայտնաբերվել է Գերմանիայի 10 ռեգիոններում։




























