Փարիզի վերաքննիչ դատարանը չեղարկել է երեք ռուսաստանյան պետական ձեռնարկությունների ֆրանսիական ակտիվների կալանքը։ «Տիեզերական կապ», «Գոսզագրանսոբստվեննոստ» և «ՌԻԱ Նովոստի» ընկերությունների հաշիվների վրա կալանք էր դրվել ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին բաժնետերերի հայցերի հիման վրա, հայտնում է «Ինտերֆաքսը»։
2016-ի ապրիլի 15-ին Ֆրանսիայի առաջին ատյանի դատարանը ապօրինի էր ճանաչել այդ ռուսաստանյան ընկերությունների ֆրանսիական ակտիվների սառեցումը, նշելով, որ այդ ընկերությունները ՌԴ ակտիվները չեն։ Վերաքքնիչը վերահաստատել է առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ֆրանսիայում սառեցված ռուսական ակտիվները գնահատվում են մեկ միլիարդ եվրո։
Մոսկվան, մեկնաբանելով Ֆրանսիական վերաքննիչ դատարանի վճիռը, հույս է հայտնել, որ այն նախադեպ կդառնա Ֆրանսիայում ու Բելգիայում ընթացող մյուս դատավարությունների համար, որոնք նույնպես ռուսական սառեցված ակտիվներին են վերաբերում։




























