ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը վշտացած է կիպրյան հարցով բանակցությունների անարդյունավետությամբ, որոնց վերջին փուլը կայացել է Շվեյցարիայում։

Բան ԿԻ Մունը շեշտել է, որ չնայած բոլոր ջանքերին, բանակցությունները ակնկալվող արդյունքների չեն հանգեցրել, մասնավորապես տարածքային խնդիրների կարգավորման հարցում։ «ՄԱԿ գլխավոր քարտուղարը կիսում է երկու առաջնորդների հիասթափությունը, որոնք հույս ունեին, որ Շվեյցարիայի Մոն Պելերին քաղաքում հանդիպումները ճանապարհ կհարթեն դեպի բանակցությունների ամփոփիչ փուլ»,- ասվում է հայտարարության մեջ, որը Բան Կի Մունի անունից տարածել է նրա մամուլի արտուղարը։

ՄԱԿ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ առաջնորդները կարդարացնեն մարդկանց հույսերը ու կգտնեն լուծում, որը ընդունելի կլինի երկու համայնքների համար։

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի ու թուրք կիպրացիների առաջնորդ Մուստաֆա Ակինջիի միջեւ բանակցություններն անցել են նոյեմբերի 7-11 եւ 20-21 ժամանակահատվածում Շվեյցարիայում՝ ՄԱԿ ներկայացուցիչ Էսպեն Բարտ Էյդեի միջնորդությամբ։