Ուզբեկստանում սկսվել են նախագահական վաղաժամ ընտրությունները։ Բացված ընտրատեղամասերը կաշխատեն մինչեւ դեկտեմբերի 2-ը՝ տեղական ժամանակով ժամը 09։00-18։00–ն։
Նշենք, որ սեպտեմբերի 2-ին մահացել էր Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովը։ Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Շավքաթ Միրզիեւը։ Նախագահի ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 4-ին։
Ուզբեկստանի քաղաքացիները, որոնք այս կամ այն պատճառով չեն կարող մասնակցել ընտրությունների հիմնական օրը կայանալիք քվեարկությանը, կարող են դա անել նախօրոք։ Ընդ որում, քվեարկողները պետք է հիմնավորեն վաղաժամ ընտրություններին մասնակցելու որոշումը։
Վաղաժամ քվեարկությունը սկսվում է ընտրություններից հիմնական օրվանից 10 օր առաջ եւ ավարտվում ընտրություններից մեկ օր առաջ։




























