Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մտադիր չէ իշխանությունը փոխանցել երեխաներին ժառանգաբար։ Իշխանափոխության գործընթացը ամրագրված է սահմանադրությամբ, ասել է նա Bloomberg–ին տված հարցազրույցում։

«Իմ երեխաների կողմից իշխանության ժառանգում ես չեմ նախատեսում։ Ես կարծում եմ, որ դա մեզ համար չէ։ Իշխանափոխության ձեւն ամրագրված է սահմանադրությամբ»,– ասել է նա։

Նազարբաեւը չի պատասխանել հաջորդ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին հարցին։ «Մինչեւ 2020 թվականը ես կաշխատեմ, իսկ 2020–ին մենք կհանդիպենք»,– ասել է 76-ամյա նախագահը, որը հերթական 5-ամյա մանդատը ստացել էր 2015–ին կայացած նախագահական ընտրություններում։

Ղազախստանի սահմանադրության համաձայն՝ նախագահի պաշոտնի վաղաժամ ազատվելու դեպքում նախագահի լիազորություններն անցնում են խորհրդարանի վերին պալաի՝ սենատի խոսնակին։