ԱՄՆ Լոս Անջելեսի ոստիկանությունը շուրջօրյա ռեժիմում կհսկի Հոլիվուդի «Փառքի ծառուղում» Դոնալդ Թրամփի անունը կրող աստղը, որը նախկինում վնասվել էր վանդալի կողմից: Այս մասին հայտնում է TMZ-ը:
Հոկտեմբերի վերջին նորընտիր նախագահ Թրամփի քաղաքական հայացքների հակառակորդը երկաթե մուրճով փչացրել էր անվանակիր աստղը, որը Թրամփը ստացել է «հեռուստատեսության զարգացման մեջ ներդրման համար»: Վանդալին հաջողվել էր աստղը փչացնել, քանի որ այն գործող ճանապարհային ձեւ ուներ, որին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, եւ այն պատճառով, որ վանդալը գործել է վաղ առավոտյան:
Թրամփի աստղը վերականգնել են, բայց չորեքշաբթի այն ժամանակավորապես պատնեշել են: «Այժմ Լոս Անջելեսի ոստիկանության երկու սպա այդ շրջանում 24 ժամ հետիոտնային պարեկություն կկատարեն, շաբաթը 7 օր՝ ի լրացումն ավտոմեքենայով ոստիկանական շրջայցերի»,- նշված է պարբերականում, որը վկայակոչել է քաղաքի ոստիկանությունում աղբյուրին:
Դրանից զատ, տեսահսկման խցիկներից մեկը տեղադրվել է «Թրամփի աստղի վրա», իսկ մասնավոր հսկիչներին խնդրել են «հետեւել վանդալներին», նշված է պարբերականում:
Թրամփի խորհրդանշական պարգեւը՝ պղնձե աստղը, որը մայթի քառակուսի սալի վևա է, նախկինում արդեն ենթարկվել է վանդալների հարձակմանը, մասնավորապես՝ այն նկարվել էր տարբեր խորհրդանիշներով: Տեղացի ակտիվիստները միջնորդագիր են հրապարակել՝ Թրամփի աստղը վերացնելու պահանջով, սակայն քաղաքային իշխանությունները հրաժարվել են դա անել:




























