ԱՄՆ նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը ստացել է ընտրողների 2 մլն-ով ավելի շատ ձայներ: Այս մասին հայտնում է Cook Political Report-ը՝ վկայակոչելով շարունակվող ձայների հաշվարկի արդյունքները:
Վերջին տվյալներով՝ իրենց ձայնը Քլինթոնին են տվել 64,2 մլն ամերիկացիներ, մինչդեռ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի օգտին են քվեարկել ԱՄՆ-ի 62,2 մլն քաղաքացիներ:
Այս դեպքը ԱՄՆ-ի պատմության մեջ հինգերորդն է, երբ պարտված թեկնածուն ընտրողների ավելի շատ ձայն է ստանում, քան ընտրված նախագահը:




























