Հայաստանն աջակցել է Ղազախստանի եւ Մոլդովայի հետ օդային համաձայնագրերի օրինագծերին: Երկու համաձայնագրերի օրինագծերը հավանության են արժանացել նոյեմբերի 24-ին՝ կառավարության նիստում:

Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հայտարարել է, որ համաձայնագրերը կօգնեն կարգավորել Հայաստանի եւ այդ երկրների միջեւ թռիչքների ընթացակարգերը: