Նյու Յորքի ոստիկանությունը կխստացնի Երախտագիտության տոնի ննվիրված շքերթի հսկողությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հնարավոր հարձակման սպառնալիքների պատճառով եւ ավազով լի բեռնատարներ կօգտագործի, հայտնում է Reuters–ը։
Գործակալության տվյալներով՝ ԻՊ–ն իր կողմնակիցներին կոչ է արել օգտագործել ավտոփոխադրամիջոցները եւ Նիսում հուլիսի 14-ին կազմակերպած հարձակման օրինակով գրոհ կազմակերպել, որի ժամանակ զոհվել էր 86 եւ վիրավորվել՝ 430 մարդ։
Բացի այդ, անվտանգության ապահովման համար փողոցներում հսկողություն կիրականացնեն զինված ոստիկաններն ու խուզարկու շները ռումբեր հայտնաբերելու համար։ Այս տարի ոստիկանությունը կարգելի երթեւեկությունը փողոցներում, որտեղ ընթանալու է շքերթը։


























