Ֆրանսիայի հարավային Էրո դեպարտամենտում դանակով զինված դիմակավորված անձը ներխուժել է Մոնֆերյե սյուր Լե քաղաքի տարեցների ինտերնատ: Նա կապկպել է հերթապահող աշխատակցուհուն, բայց նա հասցրել է տագնապ բարձրացնել: Հանցագործը դանակի երեք հարված է հասցրել կնոջը, ինչի հետեւանքով նա մահացել է, իսկ հարձակվողը փախուստի է դիմել: Այս մասին գրում է DW-ն՝ վկայակոչելով BFM հեռուստաալիքը:

Դեպքի վայր ժամանած իրավապահները եռահարկ շենքի շուրջ 70 բնակիչներին անվտանգ վայր է տեղափոխել. տարեցների մեծ մասն Աֆրիկայում գործունեություն ծավալած նախկին միսիոներներ են, ոմանք՝ 90 տարեկանն անց:

Նախնական տեղեկություններով՝ կատարվածը քրեական հանցագործություն է: Հարձակվողին գտնել չի հաջողվել: Նրա շարժառիթները պարզ չեն:

Իրավապահներն ու հրշեջները շրջափակել են շենքի շրջակայքը: