Բուլղարիայում փախստականների խոշորագույն ճամբարում, որտեղ շուրջ 3 հազար մարդ կա, ոստիկանների հետ բախումներ են գրանցվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Երկու օր առաջ Թուրքիայի հետ սահմանին գտնվող Խարմանլի ճամբարում իշխանությունները կարանտին էին սահմանել: Պատճառը ճամբարի տարածքում վարակի բռնկումն է:

Որոշումից դժգոհ մի քանի հարյուր փախստականներ՝ հիմնականում Աֆղանստանից, սկսել են ավտոմեքենաների անվադողեր այրել, ոստիկանների ուղղությամբ քարեր նետել: Ի պատասխան՝ ոստիկանները ջրանետ են կիրառել, որպեսզի ցրեն բողոքողներին: Մի քանի ոստիկան վիրավոր է:

Անցյալ կիրակի տեղի բնակիչները բողոքի ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով փակել ճամբարը: Փախստականների հարցերով բուլղարական գործակալության ղեկավարն իր հերթին նշել է, որ ճամբարում կարանտին սահմանելու որեւէ լուրջ պատճառ չկար: