Հունական Լեսբոս կղզու փախստականների ճամբարում գազի բալոնի պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի արդյունքում 25-ամյա կին է մահացել՝ երկու երեխաների հետ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հունական Skai հեռուստաալիքը:
Ներկայում փախստականներին տարհանել են: Հրշեջներին հաջողվել է մարել կրակը: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը: Կինը գազօջախի վրա կերակուր էր պատրաստում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վրանում գտնվող առնվազն 3 երեխաներ էլ լուրջ վնասվածքներ են ստացել:
Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ ձեռք բերված համաձայնությանը համապատասխան՝ ներկայում Լեսբոսում գրեթե 6 հազար միգրանտ կա: Այն օտարերկրացիները, որոնք չեն կարողանա Եվրամիությունում ապաստան ստանալ, պետք է Թուրքիա արտաքսվեն:



























