Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ափսոսանք է հայտնել Կուրիլյան Կունաշիր եւ Իտուրուպ կղզիներում ռուսական հրթիռային համալիրների տեղակայման կապակցությամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Երկու կղզիներում հրթիռների տեղակայումն անհանգստություն է առաջացրել երկրում: «Մենք դիվանագիտական ալիքներով ափսոսանք ենք հայտնել, քանի որ դա չի համընկնում մեր երկրի դիրքորոշման հետ»,- ասել է Աբեն: