Արեւելյան Չինաստանի Անհոյ նահանգում գործարանի պայթյունից հետո անհետ կորած համարվող բոլոր 12 անձինք մահացած են ճանաչվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Պայթյունը հնչել էր «Դունֆան» գիտատեխնիկական ընկերության գործարանում։ Պայթյունի պահին գործարանում 15 աշխատակից էր եղել, որոնցից 3-ին հաջողվել է հանել փլատակների տակից եւ տեղափոխել հիվանդանոց։

Փրկարարական գործողությունների ժամանակ հայտնաբերվել են մյուս 12 աշխատակիցների մարմինները։