ՄԱԿ ԱԽ բանաձեւերի համաձայնեցումը, որը Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ է ենթադրում, մոտենում է ավարտին։ Ճապոնիան պատրաստվում է սեփական պատժամիջոցներն ընդունել, ասել է երկրի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ճապոնիան՝ որպես ԱԽ մշտական անդամ, սերտորեն համագործակցում է մյուս շահագրգիռ երկրների հետ եվ իր ավանդն է ներդրել այդ քննարկումներում։ Ես տեղեկություններ ունեմ, որ համաձայնեցումը մոտենում է ավարտին»,– ասել է նախարարը։

Ֆումիո Կիսիդան հրաժարվել է մանրամասներ ներկայացնել բանաձեւի մասին՝ ասելով, որ Ճապոնիան մտածում է Հյուսիսային Չինաստանի դեմ սեփական պատժամիջոցները կիրառելու մասին։