Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը լուրջ հարձակման է ենթարկվել՝ նոյեմբերի 24-ին օրվա երկրորդ կեսին ժամանակավորապես դժվարացնելով դրա աշխատանքը: Այս մասին գրում է բելգիական La Libre Belgique պարբերականը՝ վկայակոչելով ԵԽ գաղտի փաստաթուղթը, որը հայտնվել է լրագրողների տրամադրության տակ:
Ըստ DW-ի՝ ԵԽ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը հաստատել է լուրը՝ պարզաբանելով, որ կայքը լայնածավալ DoS հարձակման է ենթարկվել:
Սհինասի խոսքով, սահմանափակվել է կայքի հասանելիությունը, ինչպես նաեւ ԵՄ գործադիր իշխանության աշխատակիցների հասանելիությունը համացանցին: Հարձակումը դադարեցվել է, տվյալների արտահոսք տեղի չի ունեցել: ԵՀ ներկայացուցիչը չի հստակեցրել, թե ով կարող է կանգնած լինել հարձակման հետեւում:


























