Մեքսիկայի իշխանությունները Հերերո նահանգի տարածքում 17 գերեզման են հայտնաբերել, որոնցում 32 մարդու մարմին եւ 9 գլուխ է եղել, հայտնում է BBC–ն։
Քննիչները հանել են 31 տղամարդու եւ մեկ կնոջ դի, որոնց թաղել էին Զիտալա քաղաքի մոտ գտնվող գյուղերից մեկում, որտեղ հաճախ են զինված բախումներ ընթանում շրջանում գործող հանցավոր խմբավորումների միջեւ։
Այս պահին մարմիններն ուղարկել են Չիլպանսինգո քաղաք՝ նրանց ինքնությունը պարզելու համար։ Շարունակվում են հնարավոր այլ գերեզմանների որոնման աշխատանքները։
AFP–ի տեղեկություններով՝ եղբայրական գերեզմանները հայտնաբերել են անանուն զանգից հետո։ Հաղորդվում է, որ 4 գլուխ գտել են «սառնարանի ներսում»։
Դիակների կողքին հայտնաբերել են նաեւ հրազենային զենքի դատարկ պարկուճներ եւ 3 մեքենա։



























