ՅՈւԿՕՍ-ի համասեփականատիրոջ 19-ամյա ժառանգորդուհին՝ 23-ամյա պատանու հետ վթարի է ենթարկվել, փոխանցում է Life-ը:
Շվեյցարական պարբերականը հայտնում է, որ սարսափելի վթարի հետեւանքով զոհվել է Պլատոն Լեբեդեւի 19-ամյա թոռնուհին եւ նրա 23-ամյա ընկերը: Զոհվածների մարմինները գտել են գետի հատակին: Դիանա Լեբեդեւան Մոսկվայի «ոսկե երիտասարդության» ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր: Դիանայի ընկերները համացանցի նրա էջում ցավակցական գրառումներ են կատարում:




























