Չինաստանում անհայտ անձը դանակով հարձակվել է դպրոցականների վրա: Սինհուա գործակալության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Շաանսի նահանգի Հանժոնգ քաղաքում:
Դանակով զինված անձի հարձակման հետեւանքով մի քանի աշակերտներ են վիրավորվել: Տուժածների հստակ թիվն ու միջադեպի այլ մանրամասներ հայտնի չեն:



























