Ղրղզստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կգլխավորի Էդուարդ Շարմազանովը: Այս մասին նշվել է նոյեմների 24-ին, Սանկտ Պետերբուրգի Տավիրդյան պալատում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հանդիպման ժամանակ:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը կայացել է ղրղզական կողմի նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ղրղզական միջխորհրդարանական հարաբերություններին առընչվող հարցեր, կարեւորվել է միջազգային հարթակներում համագործակցված աշխատանքը: Չ. Թուրսունբեկովը նշել է, որ հայ -ղրղզական հարաբերությունների զարգացման համար շատ կարեւոր է Հայաստանի եւ Ղրղզստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, իսկ ՀՀ Աժ փոխնախագահ Է. Շարմազանովը կարեւորել է ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու պետությունների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցված աշխատանքը:
Հանդիպման վերջում Ղրղզստանի խորհրդարանի նախագահն առաջարկել է ՀՀ Աժ փոխնախագահին գլխավորել Ղրղզստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը:



























