Պերուի ինժեներատեխնոլոգիական համալսարանը շահել է   միջազգային ճարտարապետական մրցույթի RIBA International Prize առաջին մրցանակը՝ որպես աշխարհի լավագույն շենք, հայտնում է The Art Newspaper–ը։

Իռլանդական Grafton Architects  ընկերության  կառուցած շինությունը, ժյուրիի կարծիքով, միավորել է տեղական մշակույթը ու ճարտարապետության ժամանակակից  միտումները։ «Նոր շենքը իր հզոր բետոնե կառուցվածքով ներդաշնակ է Պերուի մայրաքաղաքի լանդշաֆթին, ավտոմայրուղուն ու Խաղաղ օվկիանոսի լեռնային ափին»,- նշել է ժյուրիի նախագահ,  բրիտանացի ճարտարապետ Ռիչարդ Ռոջերսը։

«Համալսարանի սանդղավանդի ծերպերն ու ելուստները այն արժանի են դարձնում «նոր Մաչու Պիկչուի» կոչմանը»,- շեշտել են ժյուրիի անդամները։

Մրցույթի շորթ լիստում վեց թեկնածուներ կային։ Դրանք էին Ֆիլիպ Պրոստը, Զախա Հադիդը, Դեւիդ Չիփերֆիլդը, DRDH բյուրոն ու Menos e Mais ճարտարապետական ասոցացիան։

Մաչու Պիկչուն հին ամերիկյան քաղաք է, որը գտնվում է ժամանակակից Պերուի տարածքում։ 2007-ին այն ճանաչվել է Աշխարհի նոր հրաշք։