Միջազգային աստղագիտական միության գիտնականները պաշտոնական անուններ են տվել 227 աստղերի՝ թե վերջերս բացահայտվածներին, թե վաղուց հայտնիներին, փոխանցում է Informing–ը։

Նշում են, որ աստղերին առաջին անգամ են պաշտոնական անուններ տվել, մինչդեռ ավելի վաղ տարբեր մշակույթների աստղագետները նույն լուսատուներին տարբեր անուններով էին կոչում։

Դրա հետեւանքով խառնաշփոթ էր առաջանում։ Օրինակ Մեծ արջի աստղերից մեկը տարբեր ժամանակներում տարբեր ազգությունների կողմից տրված առնվազն 4 անվանում ուներ։

Իսկ հիմա աստղերի կատալոգ է կազմվել ու դրանց տրվել են մշտական անուններ։

Նոյեմբերի 25-ին պաշտոնապես հրապարակվել են 227 աստղերի նոր անունները։ Վերանվանվածներից են Մեծ արջ համաստեղության բոլոր աստղերը, Ալֆան ու Փրոքսիմա Կենտավրոսը։