Դեռ հայտնի չէ, թե երբ են սկսվելու Եվրամիության ու Ադրբեջանի միջեւ ռազմավարական համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները։ Report-ի փոխանցմամբ այս մասին լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը։

Նրա խոսքով, երկու կողմերը համապատասխան նախապատրաստական աշխատանք են իրականացնում։ «Այս պահին ընթանում է պատվիրակությունների ձեւավորման գործընթացը։ Դրանցում կընդգրկվեն բոլոր կառույցների ներկայացուցիչները։ Ադրբեջանի արտգործնախարարը պատվիրակությունում համակարգողի դերում կլինի։ Սակայն ամենայն հավանականությամբ, բանակցություններն այս տարի չեն սկսվի։

Մ․Մամեդգուլիեւը հայտնել է, որ ԵՄ-ի ու Ադրբեջանի միջեւ համաձայնագրի ասպեկտներից մեկը կապակցված կլինի ղարաբաղյան հակամարտության հետ։