Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին «112 Ուկրաինա»-ի եթերում օրգանիզմում թրմադեղերի առկայությունը ստուգող թեստ է հանձնել։ Այսպիսով, նա դարձել է ութերորդ կամավորը, որը համաձայնել է տվյալ պրոցեդուրային։

 Սահակաշվիլիից առաջ նման թեստ են հանձնել Դմիտրի Տիմչուկը, Նեստոր Շուֆրիչը, Կոնստանտին Մատեյչենկոն, Նադեժդա Սավչենկոն, Սեմյոն Սեմենչենկոն, Արկադի Կորնացկին ու Յուրի Միրոշնիչենկոն։ Բոլոր կամավորներից մազափունջ են կտրել, որը ուղարկվել է կլինիկա հետազոտության։

«Ես կարծում եմ, որ գուցե սա է մեթոդը․․․ Եթե ստուգենք Ռադան, կարծում եմ, եթե անկեղծ խոսենք՝ 150-ը կհավաքվեն։ Գուցե այսպիսով կհաջողվի արտահերթ ընտրություններ գումարել»,- մեկնաբանել է Սահակաշվիլին նույնատեսակ ստուգումների մասին օրինագիծը, որը խորհրդարան է մտել։

 «112 Ուկրաինա» հեռուստաալիքը պատգամավորներին առաջարկում է  թմրանյութերի պարունակությունը ստուգող թեստ անցնել։