ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, ցավակցական հեռագիր է հղել Կուբայի պետական խորհրդի նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսին՝ եղբոր՝ Ֆիդել Կաստրո Ռուսի մահվան կապակցությամբ, ցավակցություն ու զորակցություն հայտնել նրան եւ Կուբայի բարեկամ ժողովրդին:

«Ֆիդել Կաստրոյի դերն ու նշանակությունը Կուբայի նորագույն պատմության մեջ, իրոք, դժվար է գերագնահատել: Սա ծանր կորուստ է Կուբայի ժողովրդի համար, որն անկեղծ հարգանք ու սեր է տածում նրա հանդեպ:

Իր գաղափարներին եւ սկզբունքներին մինչեւ վերջ հավատարիմ մնալով եւ պահպանելով իրեն բնորոշ խիզախ ու վեհ կեցվածքը՝ Ֆիդել Կաստրոն շարունակելու է ոգեշնչել եւ առաջնորդել կուբացիների նորանոր սերունդներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: