Ավստրալիայում գիշատիչ թռչունը կենդանի օձին վայր է գցել ճանապարհով անցնող մեքենայի վրա: Տեսանյութը Facebook-ում հրապարակել են ավստրալացի օգտատերերը:

Թռչունը, օձին ճիրաններում բռնած, թռչում էր մայրուղու վրայով: Երբ մինչեւ մոտակա մեքենան հաշվված մետրեր էին մնացել, թռչունը անսպասելի օձին նետել էր ցած եւ գնացել: Անսպասելիությունից մեքենայի ուղեւորները ճչացել էին, սակայն շուտով պարզվել էր, որ իրենց ոչինչ չի սպառնում: