Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր ցավակցությունն է հայտնել Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

 Իսպաներեն հեռագրի տեքստը, որը հասցեագրված է Կուբայի պետական խորհրդի ու Նախարարների խորհրդի նախագահին, հրապարակվել է Վատիկանի պաշտոնական կայքում։

«Ստանալով տխուր լուրը Ձեր եղբոր մահվան մասին, Ձեզ ու Ձեր ազգականներին հայտնում եմ իմ վիշտը»,- նշված է հեռագրում։

Ֆրանցիսկոսը հավելել է, որ ինքն աղոթում է հանգուցյալի համար։

Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն մահացել է նոյեմբերի 25-ին , տեղի ժամանակով 22։29-ին, 90 տարեկանում։ Այս մասին հայտնել է նրա եղբայր, Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն պետական հեռուստատեսության եթերում։ Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությունը կանցնի դեկտեմբերի 4-ին Սանտյագո-դե-Կուբա քաղաքում։