Ֆլորիդայի նահանգի առեւտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է New York Daily News-ը:

Մեկ մարդ վիրավորվել է, նրա վիճակի  մասին տեղեկություններ չկան:

Կորալ Սփրինգս քաղաքում առեւտրի կենտրոնի շենքը շղթայվել է: Ոստիկանությունը հայտարարել է, որ որոնումներ չեն ընթանում, սակայն չի հայտնում նաեւ, թե ձերբակալված է արդյոք տվյալ անձը:

Հրաձգության պատճառները նույնպես հայտնի չեն: