Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Գեորգի Կվիրիկաշվիլիին երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին գրում է Sputnik Գրուզիան:

Նախօրեին Վրաստանի խորհրդարանը վստահության քվե է տրամադրել Կվիրիկաշվիլիի գլխավորած Վրաստանի նոր կառավարությանն ու «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» անվանումով գործադիրի ծրագրին:

Օրենսդրության համաձայն՝ վարչապետը երկու օր ունի, որպեսզի պաշտոնապես նշանակի նախարարների կաբինետի մյուս անդամներին: