Գլոբալ ջերմացումը հանգեցնում է ստորգետնյա օվկիանոսների աստիճանական անհետացմանը: Ամերիկյան գիտնականների խոսքով՝ Երկրի ընդերքում գտնվող ջրի հսկայական զանգվածը յուրաքանչյուր հարյուրամյակի հետ նվազում է, քանի որ խոնավությունը հասնում է մթնոլորտի հեռավոր շերտեր, որտեղ անհետ լուծվում է:
Ջրի անհետացմանը նպաստում է նաեւ մարդու գործունեությունը, որը հսկայական վնաս է հասցնում մեր մոլորակի բնությանը:
Մասնագետները ենթադրում են, որ 100 հազար տարի անց ստորգետնյա օվկիանոսները, որոնց ծավալը Երկրի կշռի 1.5-2%-ն է կազմում, կցամաքեն, ինչը կհանգեցնի մոլորակի վրա կենդանի ամեն ինչի անհետացման:




























