Ամենուր կարելի է արտաերկրային կյանք հայտնաբերել, քանի որ այլմոլորակայինների գոյությունը տառացիորեն «միահյուսված է» Տիեզերքի հյուսվածքին: Informing-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ է հայտնել գիտնական Քալեբ Շարֆը:

Գիտնականը կարծում է, որ մարդը երբեք անգամ չի հասկանում, որ այլմոլորակայինի է տեսել: Աստղագետը ենթադրում է, որ այլմոլորակայինները մարմնի այլ կառուցվածք ունեն, քանի որ նրանց օրգանները ոչ մարդկային կենսաբլոկներից են կազմված, եւ հենց այդ պատճառով են կարողանում գոյատեւել մեր գիտակցությանն անսովոր ֆիզիկայի օրենքներով:

Նշենք, որ Շարֆը չի բացառել Տիեզերքին մարդկության հետագա միաձուլման հավանականությունը, երբ ֆիզիկական գոյությունը նյութականություն կստանա: