Հյուսիսային Կորեայում եռօրյա սուգ են հայտարարել՝ կապված Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան հետ: Այս մասին գրում է Gazeta-ն:
Սուգ է հայտարարված նոյեմբերի 28-30-ը: Այս մասին որոշումն ընդունել են Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցությունը, նախարարների կաբինետը եւ Գերագույն ժողովրդական ժողովը:
Այս ընթացքում երկրի պետական կառույցների եւ կազմակերպությունների շենքերի դրոշները կիջեցվեն:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Կուբայի նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյին ցավակցական հեռագիր է ուղարկել:




























