Ամերիկյան Յուտա նահանգում գործող փայտամշակման արհեստանոցը, որը հիմնել է ազգությամբ հայ Վահե Զեյնալյանը, օգնում է ՀԿ-ներին մարդկանց առեւտրի դեմ պայքարում։
Գործընկերներ Էնջել Բրեդին ուՎահե Զեյնալյանը միասին ստեղծել են LifeWay Arts ընկերությունը։ Բրեյդին մարկետինգով ու վաճառքի հարցերով է զբաղվում, իսկ Զեյնալյանը՝ փայտյա իրեր պատրաստում, հայտնում է The Daily Herald–ը։
Վահեի խոսքով, իր նպատակն է ստեղծել ՀԿ ու շահույթի մի մասը բարեգործական նպատակներով փոխանցել։ Նա մտադիր է օգնել հատկապես ռիսկի խմբում գտնվող երիտասարդներին, անօթեւաններին կամ տարեց մարդկանց աջակցող ծրագրերին։
Զեյնալյանը ծնվել է Հայաստանում։ Ուսումը ստանալուց հետո ճարտարապետ է աշխատել, բայց շուտով դիմել է «Գրին քարտի» համար։ Հիմա նա հինգ ընկերությւոն ունի, որոնք աշխատում են փայտամշակման ու ռոբոտատեխնիկայի ոլորտներում։
Իր արհեստանոցներում Զեյնալյանը զբաղվում է կրոնական թեմաներով փայտյա զարդատուփերի, դռների ու այլ փայտյա իրերի պատրաստումով։




























