Բրիտանական թագուհի Եղիսաբեթ 2-րդը վեցերորդ ծոռն է ունենալու, հայտնում է Associated Press–ը։
Նորին մեծության թոռնուհին՝ Զարա Ֆիլիպսը, երկրորդ երեխային է սպասում։ Զարան ու նրա ամուսինը ՝ Մարկ Թինդալը, արդեն երկու տարեկան դուստր ունեն՝ Միան։ Իսկ երկրորդ երեխան լույս աշխարհ կգա 2017-ի գարնանը։
Ֆիլիպսը արաքայադուստր Աննայի դուստրն է, 2012-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը։ 2014-ին նա իրեն անվանել է «ամբողջական դրույքով մայրիկ»՝ հայտնելով որ չի օգտվում դայակի ծառայությունից։





























