Նավթ արտահանող երկրների կազմակերպության  (ՕՊԵԿ) երկրների եւ այդ կազմակերպությունում չընդգրված նավթարդյունահանող երկրների հանդիպումը կանցնի դեկտեմբերի 10-ին Վիեննայում, որտեղ կքննարկվի նավթի արդյունահանման կրճատումը, հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ  տեղեկություն կար, որ բանակցությունները կարող են անցնել Մոսկվայում կամ Դոհայում։ Հանդիպման անցկացման վայրի մասին պաշտոնական հաստատում դեռ չկա։

Նոյեմբերի 30-ին ՕՊԵԿ գագաթնաժողովի ժամանակ ութ տարվա մեջ առաջին անգամ որոշվել է կրճատել նավթի արդյունահանումը մինչեւ օրական 32․5 մլն բարել՝ այսինքն 1․164 մլն բարելի չափով։

Հիմա կազմակերպությունը պետք է նույնատիպ գործարք կնքի կարտելի ոչ անդամ երկրների հետ, որոնցից ՕՊԵԿ-ը ակնկալում է 2017-ից սկսած օրական 600 հազար բարելի չափով կրճատում, իսկ Ռուսաստանից ՝ օրական 300 հազար բարելի չափով։