Թաիլանդում ակտիվիստ ուսանողին կալանավորել են Ֆեյսբուքում երկրի նոր թագավոր Մահա Վաչիրալոնգքորնի մասին հոդվածի հղումը տարածելու համար։

Իրավապաշտպան Դուանթիփ Քարիթի խոսքով՝ իրավաբանական ֆակուլտետի ուսանող Յակուպատ Բունպատարարակսային կալանավորել են դեկտեմբերի 3-ին միապետին վիրավորելու մեղադրանքով։ BBC–ի տեղական բաժնում տեղ գտած հոդվածը պատմում էր թագավոր Վաչիրալոնգքորնի մասին, որը հոր մահից հետո զբաղեցրել էր գահը։

Բունպատարարակսան դարձավ առաջին մարդը, որը միապետին վիրավորելու համար կալանավորվել է նոր թագավորի օրոք։ Ուսանողին 3-15 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում։