2017 թվականին Շվեյցարիայի նախագահ է ընտրվել ցենտրիստական Դեմոկրատական–քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Դորիս Լոյթհարդը, որը գլխավորում էր Շրջակա միջավայրի պաշտպանության, տրանսպորտի եւ կապի դաշնային դեպարտամենտը։ Ընտրությունները կայացել են չորեքշաբթի Բեռնում խորհրդարանի երկու պալատների նիստում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։