Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարում է մրցույթ` 2017-2018 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքի բարձրագույն ավիացիոն ուսումնարանում /ինստիտուտում/ «Քաղաքացիական օդանավերի թռիչքային շահագործում» մասնագիտությամբ կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները կամ ավարտական դասարաններում սովորող ՀՀ քաղաքացիները:
Դիմորդները պետք է ներկայացնեն.
• դիմում` մրցույթին մասնակցելու համար,
• դիմում-հարցաթերթիկ,
• ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկ՝ լրացված համակարգչային շարվածքով եւ վերեւի աջ անկյունում փակցված նկարով,
• հանրակրթական դպրոցների շրջանավարտները՝ ընդհանուր կրթության վկայական /ատեստատ/, իսկ ավարտական դասարանի դիմորդները` առաջադիմության թերթիկ՝ նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված,
• անձնագրի պատճեն,
• ծննդյան վկայականի պատճեն՝ նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված,
• բժշկական տեղեկանքներ` ընդհանուր առողջության եւ ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վերաբերյալ /ռուսերեն լեզվով/,
• տեղեկանք հոգեբուժական դիսպանսերից /ռուսերեն լեզվով/,
• տեղեկանք նարկոլոգիական դիսպանսերից /ռուսերեն լեզվով/,
• 3x4 չափի 8 գունավոր լուսանկար,
• արական սեռի անձինք ներկայացնեն զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանքը:
Մրցույթի մասնակիցները պետք է քննություն հանձնեն ռուսերեն, մաթեմատիկա (ռուսերեն լեզվով) եւ ֆիզիկա (ռուսերեն լեզվով) առարկաներից:
Բացի մրցութային առարկաներից քննությունների հանձնումը, դիմորդներն անցնում են բժշկական հետազոտություն եւ հանձնում ֆիզիկական պատրաստվածության նորմատիվներ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 15-ը՝ ժամը 18:00-ն, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն. հասցե՝ ք. Երեւան, «Զվարթնոց» օդանավակայան:
Հարցերի դեպքում մրցույթին մասնակցել ցանկացող դիմորդները կարող են զանգահարել (060) 37-35-47 հեռախոսահամարով:





























