Գիտնականները ալիքի բարձրության նոր ռեկորդ են ֆիքսել Համաշխարհային օվկիանոսում՝ 19 մետր։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ին առընթեր Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta–ն։

Ռեկորդը ֆիքսվել է դեռ 2013-ի փետրվարի 3-ին Հյուսիսային Ատլանտիկայում՝ Իսլանդիայի ու Մեծ Բրիտանիայի միջեւ գտնվող ջրային տարածքում։ Հայտնում են, որ ռեկորդային ալիքը առաջացել էր այդ տեղանքում ուժեղ սառը ճակատի անցնելուց հետո, որի ժամանակ քամու արագությունը հասնում էր ժամում 85 կմ-ի։ Ալիքների բարձրության նախորդ ռեկորդը՝ 18․75 մ, ֆիքսվել էր 2007-ին դարձյալ Հյուսիսային Ատլանտիկայում։