Ապրիլի վերջից Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզաների Եվրոպա մեկնել, այս մասին հայտնել Եվրախորհրդարանի Վրաստանի հարցերով զեկուցող Անդրես Մամիկինսը, փոխանցում է «Վրաստան օնլայնը»։
Նրա խոսքով Եվրախորհրդարանը հնարավոր է հունվարին կամ փետրվարին կքվեարկի Վրաստանի քաղաքացիների համար վիզաները չեղարկելու հարցով։ Նաեւ հայտնի է, որ ԵՄ տպագիր պարբերականում Վրաստանի հետ վիզային ազատականացման մասին տեղեկությունը կհրապարակվի մինչեւ ապրիլի 15-ը։
Վրաստանի քաղաքացիների համար վիզաները չեղարկելու մասին համաձայնությունը ուժի մեջ կմտնի ԵՄ գործընկեր երկրներից ցանկացածի համար անվիզա ռեժիմի գործողությունը դադարեցնելու մեխանիզմի հետ միաժամանակ։ Եվրախորհրդարանը, ակնկալվում է, որ կողմ կքվեարկի այդ նորմին դեկտեմբերի 15-ի լիագումար նիստի ժամանակ։





























